Բրյուսելի օդանավակայանի վերականգնման համար կպահանջվի մինչև մեկ տարի
INTERNATIONAL NEWSԲրյուսելի օդանավակայանի շենքը վերականգնելու համար կպահանջվի 9 ամսից մինչև մեկ տարի ժամանակ:
Այդ մասին հաղորդում է Derniere heure թերթը: «Համաձայն որոշ աղբյուրների՝ օդանավակայանի շենքի վերականգնման համար կպահանջվի 9 ամսից մեկ տարի»,- գրել է թերթը: Նաև տեղեկացվում է, որ օդանավակայանի 20 տոկոսով շահագործումը կարող է վերսկսվել առաջիկա կիրակի:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել մարտի 22-ին: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մի փոքր անց՝ Բրյուսելի մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ահաբեկչությունների հետևանքով, որոնք իրականացրել են երեք մահապարտներ, զոհվել է 32 մարդ, 340-ը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածք:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



