Քաշմիրում հեղեղներից զոհվել է 2 երեխա, վիրավորվել 25 մարդ, եւս 11-ն անհետ կորել են
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի ենթակայության տակ գտնվող Քաշմիրում հորդառատ անձրեւների պատճառով զոհվել է 2 երեխա, վիրավորվել 25 մարդ, եւս 11 հոգի անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Ջամու եւ Քաշմիր նահանգի Սոնգմարգ քաղաքից հյուսիս ընկած շրջանում: Հեղեղները անցել են Բալտալ շրջանով, որտեղ տեղակայված են եղել հնդուիստ ուխտավորների վրանները, եւ քշել-տարել դրանք, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Այս պահին փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները եւ օգնում են ուխտավորներին տեղափոխել առավել անվտանգ վայրեր:
Իշխանությունները կարգադրել են ժամանակավորապես դադարեցնել ուխտագնացությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



