Շունն ամեն օր փրկում է 7 տարեկան տիրոջ կյանքը (լուսանկարներ)
LIFEՋեդայ մականունով շունը համացանցի աստղ է դարձել։ Նրան անվանում են պահապան-շուն, չէ-որ նա ամեն օր փրկում է իր տիրոջ ու մտերիմ ընկերոջ՝ 7 տարեկան Լյուկ Նուտալի կյանքը։ Տղան առաջին տիպի դիաբետով է տառապում, նրան ինսուլին է հարկավոր։
Մի անգամ՝ գիշերը, Լյուկի մոտ նոպա էր սկսվել, իսկ մայրը մյուս սենյակում էր քնած ու ազդանշանային սարքի ձայնը չէր լսում։ Շունը հաչում էր ու ճանկռում կնոջ սենյակի դուռը այնքան, մինչեւ նա արթնացավ։ Եթե շունը չլիներ, երեխան այդ օրը կարող էր մահանալ։ Դրանից հետո ամեն անգամ, երբ երեխայի արյան մեջ շաքարի մակարդակը դադանվում է, սարքը լսելուց անմիջապես հետո շունն իմաց է տալիս, թե ինչպես է տերը։


Պատրաստեց Past.am-ը։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



