Մոսկվաբնակ կինը պատուհանից ցած է նետել 2-ամյա որդուն
SOCIETYՄոսկվաբնակ կինը, ով նախօրեին իր երկամյա որդուն նետել է վեցերորդ հարկի պատուհանից, խոստովանել է իր մեղքը: Նրան տեղափոխել են քաղաքի հիվանդանոց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Հրատապ քննչական գործողությունների ընթացքում երեխայի ձերբակալված մայրը խոստովանել է, որ սպանություն է գործել», - ասել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Շուտով նրան մեղադրանք կառաջադրվի և խափանման միջոց կկիրառվի:
ՌԴ ՔԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ երեխայի մարմինը հայտնաբերելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն): Ըստ քննիչների՝ հունիսի 3-ի կեսօրին 28-ամյա կինը նետել է պատուհանից իր 2013 թ. ծնված որդուն: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է վնասվածքներից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



