Բաթումիում ուժեղ պայթյունից 15 բնակարան է վնասվել
INTERNATIONAL NEWSԲաթումիի Կոմախիձե փողոցում ուժեղ պայթյունից վնասվել են հինգհարկանի շենքի 15 բնակարանները։ Բնակիչների խոսքով պայթյունը որոտացել է 78-ամյա տղամարդու մեկսենյականոց բնակարանում, որը առաջին հարկում է գտնվում։
Բնակիչների կարծիքով բնական գազի մատակարարման եռօրյա անջատումից հետո տղամարդը չէր փակել գազի ծորակը ու երբ գազի մատակարարումը վերականգնվել է, պայթյուն է եղել, հայտնում է «Վրաստան On-line»–ը։
Միայնակ ապրող տարեց տղամարդը առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել, տուժածին տեղափոխել են Կութաիսի։ Նրա վիճակը կայուն ծանր է։
Բաթումիի փոխքաղաքապետը հայտնել է, որ հատուկ հանձնաժողովը կորոշի, թե ինչ օգնություն է հատկացվելու տուժած բնակչությանը։ Գազի անջատումների, նաեւ մատակարարումը վերսկելու մասին բնակչությանը նախապես զգուշացրել էին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



