Թունիսում ահաբեկչության համար մահապատիժ են սահմանել
INTERNATIONAL NEWSԹունիսում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ահաբեկչության համար մահապատիժ սահմանել: Փոփոխությունների համաձայն՝ ահաբեկչության հրապարակային արդարացման համար առանց դատական վճռի թույլատրվում է կասկածյալին 15 օրով կալանքի տակ պահել եւ գաղտնալսել նրա հեռախոսը:
Չնայած իրավապաշտպանների բողոքին, որոնք նշում էին, թե նոր օրենքի մեջ ահաբեկչություն հասկացությունը բավական հստակ չի սահմանված, Թունիսի խորհրդարանը եռօրյա քննարկումներից հետո հավանություն է տվել փոփոխություններին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսի Սուս հանգստավայրում զինված ահաբեկիչը կրակ էր արձակել հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 38 մարդու:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



