Ալեքսանդր Ռոմանովիչն առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո անցկացնել Մոսկվայում
INTERNATIONAL NEWSՏրամաբանական կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անցկացնել Մոսկվայում` ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը` մեկնաբանելով հակամարտության գոտում իրավիճակի սրումը:
«Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և անցնել բանակցությունների: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ` տրամաբանական կլիներ բանակցային հարթակ ստեղծել Մոսկվայում` ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Անհրաժեշտ է նաև հետաքննություն սկսել և պարզել, թե ով է մեղավոր, որ այդ անհանգիստ տարածաշրջանում մարդիկ շարունակում են տառապել և արյուն է թափվում»,- ասել է Ռոմանովիչը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գ րիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ա դրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն այս պահի դրությամբ 18 զոհ ունի և 35-ին մոտ վիրավոր:



