Աստղեր, որոնք երբեք չեն ժպտում (լուսանկարներ)
LIFEԹեեւ ժպիտը զարդարում է մարդուն, նրան դրական լույսի տակ ներկայացնում, սակայն կան աստղեր, որոնք նախընտրում են երբեք չժպտալ։ Կամ հազվադեպ են ժպտում։ Ահա թե որոնք են ամենամռայլ դեմքով աստղերը։
Քանյե Ուեսթ
Ռեփերն իսկական «քարե» դեմք ունի։ Անգամ երբ ցանկանում է ժպտալ, ծամածռություն է ստացվում։

Էմինեմ
Երեւի պատճառը ռեփն է, քանի որ այս մի ռեփերն էլ չի ժպտում։

Վիկտորիա Բեկհեմ
Վիկտորիա Բեկհեմը երջանիկ լինելու համար ամեն ինչ ունի՝ լավ ամուսին, լավ երեխաներ, լավ աշխատանք։ Բայց արի ու տես՝ նա ժպտալ չի սիրում, նայում է տխրությամբ, երբեմն՝ արհամարհանքով լի հայացքով։

Շոն Փեն
Այս հոլիվուդյան հայտնի դերասանի դեմքին միշտ խիստ արտահայտություն է։ Նրա դեմքին հազվադեպ է հնարավոր ժպիտ տեսնել։

Պատրաստեց Past.am-ը:
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam



