ԱՄՆ հայ դատի գրասենյակը կոչ է անում դադարեցնել ադրբեջանական ագրեսիան
SOCIETYԱՄՆ հայ դատի գրասենյակը (ANCA) anca.org/stopaliyev կայքն է գործարկել, որտեղ Լեռնային Ղարաբաղում խաղաղության յուրաքանչյուր կողմնակից կարող է կապվել ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ եւ կոչ անել՝ դադարեցնել Ադրբեջանի նախագահի հրահրած հակահայկական հարձակումները:
Կայքի նպատակն է հասցնել նախագահ Օբամային, փոխնախագահ Բայդենին, Կոնգրեսի առաջնորդներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին՝ Ադրբեջանի ագրեսիան բաց եւ միանշանակ դատապարտելու անհրաժեշտությունը: «Եթե դա չկանգնեցվի, նախագահ Ալիեւը կշարունակի գործել այն սպառնալիքներով, որ հաճախ է հնչեցրել՝ լայնածավալ պատերազմ սկսել Կովկասում, որը բազում զոհեր եւ ավերածություններ կբերի տարածաշրջանին, եւ կարող է հանգեցնել ավելի խոշոր հակամարտության»,- ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



