Դևիդ Լիդինգտոնը հորդորել է շփման գծում դադարեցնել կրակը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնը հորդորել է կողմերին դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարություն է տեղադրվել Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում: «Ես ցնցված և խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռիվների աճի և մարդկային կյանքերի կորուստի առնչությամբ: Կարևոր է, որ կողմերը շուտափույթ կերպով դադարեցնեն կրակը և հետագայում զսպվածություն ցուցաբերեն: Ես հորդորում եմ թե Հայաստանին, թե Ադրբեջանին գործել կառուցողական և ինտենսիվ կերպով` Մինսկի խմբի առաքելության միջոցով հասնելու բանակցային խաղաղ կարգավորման»,- ասվում է հայտարարության մեջ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկելէ լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքումհրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկականզինուժի պաշտպանական դիրքերը, այլև < /i>խաղաղ բնակավայրերը: ԸստՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվելէր 200-ից ավելի կորուստ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնելհսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և35-ին մո տ վիրավոր:
Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների ևզրահատեխնիկայի կիրառմաբ շարուն



