ԵԽԽՎ նախագահը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները
INTERNATIONAL NEWSԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հրադադարը և վերսկսել բանակցությունները: Թվիթերյան իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ Ագրամունտը խորը մտահոգություն է հայտնել Լ եռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների և լարվածության աճի կապակցությամբ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնցընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժիպաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունուպաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծությանհետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգ որյանը, ևս երկու երեխա վիրավորվելեն: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժգործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնելհակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկ սած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների ևզրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:



