Շտայնմայերը շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շարունակել է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից: «Ակնկալվում է, որ ապրիլի 5-ին ՀՀ Նախագահի հետ հարցը կքննարկվի Բեռլինում: Սա լավ հնարավորություն կլինի Նախագահի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ-ի տրամադրած հաղորդագրության մեջ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկելէ լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների,ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվելեն: Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվաընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչմիայնիրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Հայկական կողմն 18 զոհ ուներ և 35-ին մոտ վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:



