Բորդյուժան հեռախոսազրույցներ է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սեյրան Օհանյանի հետ
INTERNATIONAL NEWSՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման մասին տեղեկանալու նպատակով հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է « ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր նոր հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀՀ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի միջև, որի ընթացքում քննարկվել է զինված հակամարտության գոտում իրադրության զարգացումների դինամիկան»,- նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը:
Նրա խոսքով` Բորդյուժան ուշադրությամբ հետևում է իրադրությանը հակամարտության գոտում և հայկական կողմից ստանում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



