Ռուսները փորձում են վերահսկել իրադրությունը. Շոյգուն շտապ մեկնում է Բաքու
INTERNATIONAL NEWSArmLur.am-ը դիվանագիտական շրջանակներից տեղեկություններ ստացավ այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը առաջիկա ժամերին կմեկնեն Բաքու` ադրբեջանական կողմի հետ բանակցությունների: Նույն աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմը հրադադարի ռեժիմի նոր պայմանգիր կնքելու առաջարկով հանդես կգա, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման առաջարկ կարվի: Այսպիսով, ռուսները փորձում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել և հաստատել նոր հրադադադարի ռեժիմ:
Տեսնենք` ինչքանով կստացվի իրագործել ունեցած մտադրությունները: Հավելենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն է տրամադրել առ այն, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:
Շարունակությունը՝ այստեղ



