Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


7 հայտնի գրողներ ու նրանց սիրելի գրքերը

LIFE

Լավ գրող լինելու գլխավոր գաղտնիքներից մեկը շատ ընթերցնելն է և գիրքդ տպագրելուց հետո ընթերցանությունը չդադարեցնելը։ Ստորև ներկայացնում ենք աշխարհի ամենահայտնի գրողների ամենասիրելի գրքերը։ Ո՞վ գիտի, միգուցե սրանցից որոշներն իրենց տեղը գրավեն նաև Ձեր սիրած գրքերի ցանկում։

 7  Էռնեստ Հեմինգուեյ

Հեմինգուեյը մի անգամ ասել է.

Չկա ավելի հավատարիմ ընկեր, քան գիրքն է։

1935թ․-ին նա իր մի քանի «ընկերների» մասին «Esquire» ամսագրին տված հարցազրույցւմ նշել է.

Ավելի լավ է դրանք նորից կարդամ... քան տարեկան միլիոնավոր դոլարների կայուն եկամուտ ունենամ։

«Աննա Կարենինա», «Մադամ Բովարի», «Պատերազմ և խաղաղություն», «Կարամազով եղբայրները», «Հեքելբերի Ֆինը», «Թագուհի Մարգոն» «Դուբլինցիները», «Ստրկություն մարդկային». ահա այն գրքերից մի քանիսը, որոնց մասին այդպես է արտահայտվել գրողը։

Hemingway Reading List

1934թ․-ի գարնանը մի երիտասարդ տղամարդ, ով ցանկանում էր գրող դառնալ, Ֆլորիդա էր այցելել իր կուռքին հանդիպելու համար։ Էռնեստ Հեմինգուեյը նրա համար գրի առավ այն գրքերի ցանկը, որոնք կոգեշնչեին երիտասարդ գրողին։ 

 6  Ռեյ Բրեդբերի

Գիտագեղարվեստական գրականության ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ռեյ Բրեդբերիի սիրած գրքերի ցանկը, որը քննարկվեց «Barnes & Noble»-ի հետ 2003թ․-ին, երբ նա 83 տարեկան էր, բավականին անսպասելի էր։ Դրանց շարքում էր, ինչպես նշում էր Բրեդբերին, «Ջորջ Բերնարդ Շոուի էսեների հավաքածուն, որն իր մեջ բովանդակում է մարդկության վերջին հարյուր կամ ավելի շատ տարիների ամբողջ իմաստությունը», Լորեն Այզլիի գրքերը, «ով վերջին 40 տարիների լավագույն բանաստեղծն ու էսեիստն է» և Հերման Մելվիլի «Մոբի Դիկը», որը, գրողի պնդմամբ, ազդել է նրա կյանքի ավելի քան 50 տարիների վրա։ 
Գրքերը, որոնք ազդել են նրա կարիերայի վրա, ամենայն հավանականությամբ նաև նրա ամենասիրելի գրքերն են, դրանցից են Էդգար Րայս Բյորոուսի «Ջոն Քարտեր», «Մարսի զորավարը»։

Դրանք իմ կյանք մտան, երբ ես 10 տարեկան էի, և ստիպեցին ինձ դուրս գալ ամառային սիզամարգերի վրա, բարձրացնել ձեռքերս ու Մարսին խնդրել ինձ տուն տանել։ Կարճ ժամանակ անց ես սկսեցի գրել ու շարունակեցի այս գործընթացը դրանից ի վեր։ Եվ այս ամենը՝ պարոն Բյորոուսի շնորհիվ։ 

 5  Ջորջ Մարտին

Թերևս զարմանալի չէ, որ «Գահերի խաղի» հեղինակի սիրելի գիրքը Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործությունն է, որը նա առաջին անգամ կարդացել է դպրոցական հասակում։ Իսկ 2014թ.-ին «Live Journal»-ին տրված հարցազրույցի ժամանակ գրողը խորհուրդ տվեց Էմիլի Սեյնթ Ջոն Մանդելի «11-րդ կայարան» գիրքը, որը պատմում է մի խումբ դերասանների մասին, ովքեր ապրում են հետապոկալիպտիկ հասարակությունում՝ նշելով. «Ես շուտ չեմ մոռանա այս գիրքը։ Սա խորը մելանխոլիայով վեպ է, որը, սակայն, անչափ գեղեցիկ է գրված ու եղերերգական է. գիրք, որը ես երկար կհիշեմ ու որին դեռ կանդրադառնամ»։

 4  Վլադիմիր Նաբուկով

1950-ականներին ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի հետ հարցազրույցի ժամանակ «Լոլիտայի» հեղինակը, ով իր բոլոր գրքերը գրել է նոթաքարտերի վրա, խոստովանել է, որ իր համար լավագույն գրքերն են Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը», Կաֆկայի «Փոխակերպումը», Անդրեյ Բելիի «Սանկտ Պետերբուրգը» և Պրուստի հեքիաթի առաջին հատվածը՝ «Կորուսյալ ժամանակի փնտրտուքների հետևից»։

 3  Ջեյն Օսթին

Դասական «Հպարտություն և նախապաշարմունքներ», «Էմման» ստեղծագործությունների հեղինակ Ջեյն Օսթինն ինքն էլ մեծ ընթերցասեր էր։ Նրա սիրելի գրքերից էին Բայրոնի «Ծովահենը» և Էնն Ռեդքլիֆի «Ուդոլֆոյի առեղծվածները»։ Ինչևէ, ամենից շատ Օսթինը Սեմյուել Ռիչարդսոնի «Սըր Չարլզ Գրանդիսոնի պատմությունը» գիրքն էր սիրում։

 2  Մարկ Տվեն

1887թ․-ին Տվենը պատասխանեց Մեյնի հովիվ Չարլզ Քրեյնի նամակին, որում ամենայն հավանականությամբ հարց էր ուղղված Տվենին, թե ինչ գրքեր խորհուրդ կտա կարդալ երիտասարդ տղաներին ու աղջիկներին։ Նամակում ամենայն հավանականությամբ հարց էր ուղղված նաև, թե որ գիրքն է գրողի սիրելի գիրքը (Քրեյնի նամակը, ցավոք, կորել է)։ Իր սիրելի գրքերի ցանկում ներառված են Կարլիլի «Ֆրանսիական հեղափոխությունը», Թոմաս Մալորիի «Արթուր արքան», «Արաբական գիշերները»։ Նա նաև ներառել էր «B.B.» վերնագրով մի գիրք, որը, նրա պնդմամբ, գրվել էր մի քանի տարի առաջ իր սեփական ընթերցանության, ոչ թե տպագրության համար։

 1  Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ

1936թ․-ին՝ մահվանից 4 տարի առաջ, Ֆիցջերալդն ապրում էր Հյուսիսային Կարոլինայի Գրուվ Պարկ հյուրանոցում: Այն բանից հետո, երբ նա հրազենով փորձեց ինքնասպան լինել, հյուրանոցում պնդեցին, որ նրան որևէ բուժքույր հետևի։ Դորոտի Ռիչարդսոնի խնամքի տակ գտնվելու ընթացքում նա նրան 22 գրքերի անուններով ցանկ տվեց, որոնք, Ֆիցջերալդի պնդմամբ, ամենակարևոր գրքերն են, որոնք անհրաժեշտ է կարդալ։ Գրքերի ցանկը ներառում էր Թեոդոր Դրայզերի «Քույր Քերին», Էռնեստ Ռենանի «Հիսուսի կյանքը», Հենրիկ Իբսենի «Դոլիի տունը», Շերվուդ Անդերսոնի «Օհայոն» և այլն։

Աղբյուրը՝ Blognews.am

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR