Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Արտահերթ թողարկում. Վերջին նորությունները շփման գծից

VIDEO

News.am-ը գրում է.

Արդեն երկրորդ օրը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված: Շփման գծի ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթանում: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս հատվածում նախօրեին ադրբեջանական ուժերը մարտավարական կարեւոր նշանակության հենակետ էին գրավել, որը լուսադեմին  հայկական զինված ուժերին հաջողվել է հետ վերցնել: Ադրբեջանական զինուժն այս հատվածում երեք տանկ է կորցրել: Եվս 2 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա հակառակորդն այսօր կորցրել է հարավարեւելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, երեկ եւ այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ եւ 5-ից ավելի այլ զրահատեխնիկա: Ղարաբաղյան բանակն ունեցել է 1 տանկի կորուստ:

Մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ եւս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Դիրքային մարտերում հաջողության չհասնելով՝ հակառակորդը խաղաղ բնակավայրերն է գնդակոծում: Մասնավորապես, Մարտակերտ քաղաքն արկակոծում է հրթիռահրետանային «Գրադ»կայանքից եւ 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից:

Փաստրեն, չնայած  բազմաթիվ միջազգային կառույցների  կոչերին՝ Ադրբեջանը այս գիշեր նույնպես դիմել է լայնածավալ հարձակողական գործողությունների, առավոտյան ժամը 06:00-ից սկսած առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդն սկսել է հրթիռահրետանային միջոցներ եւ զրահատեխնիկա կիրառել, կրկին Լեռնային Ղարաբաղի տարածք թափանցելու փորձեր արել եւ հետ շպրտվել՝ տալով զգալի կորուստներ:

Միաժամանակ, Բաքուն փորձում է էսկալացիայի հետագա պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այդ նպատակով արդեն երկու անգամ լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, իբր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ դադարեցնում է Արցախի հետ շփման գծում ռազմական գործողությունները, իրականում, սակայն, շարունակել է նախահարձակ գործողությունները:

ՊՆ  մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար»:

Իր իսկ ձեռնարկած մարտական գործողություններն Ադրբեջանի վրա թանկ են նստել՝ 200-ից ավելի կորուստ: Այս գիշեր մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող: 1994 թվականի հրադադարից հետո ադրբեջանական այս  աննախադեպ սադրանքի հետեւանքով հայկական կողմում զոհերի թիվը, վերջին տվյալով, 18 է:

Երեկվանից Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր կամավորներ պատրաստակամություն են հայտնել մեկնել շփման գիծ:

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկոյան հանդիպել է հրապարակում հավաքված կամավորների հետ, նշել, որ անհրաժեշտության դեպքում բոլոր ցանկացողներն էլ կարող են դիրքեր մեկնել, սակայն այս պահին դրա կարիքը չկա. պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է իրավիճակին:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board