Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Ռամկավար ազատական կուսակցությունը հորդորել է քաղաքակիրթ աշխարհին զսպել Ադրբեջանին

SOCIETY

Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 1-ից ընթացող բախումները և հորդորելով քաղաքակիրթ աշխարհին զսպելու Ադրբեջանի սանձազերծությունները: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:

«Տեւական ժամանակ բարձր լարվածության եւ պարբերաբար բռնկուն վիճակի մեջ պահելով Արցախի և ՀՀ- ի հետ սահմանային գիծը, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց սահմանային ամբողջ երկայնքով՝ նպատակ ունենալով փոխել 1994 թ.-ի զինադադարից ի վեր ստեղծված ստատուս քվոն: Նավթի գների անկման պայմաններում տնտեսական, ֆինանսական ու ռազմաքաղաքական կորուստներ կրող Ադրբեջանը փորձում է իր պետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը թաքցնել սահմանին նմանատիպ արկածախնդրություններ կազմակերպելու միջոցով:

Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան Ռամկավար Ազատական կուսակցությունը գնահատում է որպես ահաբեկչություն, որն իրականացվում է խաղաղ բնակչության դեմ։ ՌԱԿ-ը իր Հայաստանյան և Սփյուռքյան կառույցների հետ միասին սատարում են Արցախի ղեկավարությանը` ադրբեջանական ագրեսիայի դեմ մղվող պայքարում։ Ադրբեջանական հակահայ այս ագրեսիայի դիմաց հայ ժողովուրդը թե Արցախում, և թե ՀՀ-ում դրսեւորեց իրեն արժանի եւ արժանապատիվ կեցվածքով՝ միասնական ու վճռական, ռազմաճակատի ողջ երկայնքով թշնամուն դիմակայող հայ զինվորի ու զորահրամանատարի գլխավորությ ամբ, նախահարձակ հակառակորդի դիմաց իր հավաքական կամքը եւ զոհողության ոգին ցուցաբերող ազգաբնակչությամբ։ Այս կացության դիմաց Սփյուռքը իր զորաշարժն է սկսում իր բոլոր ուժերով, իր կուսակցական, լոբբիստական, ազգային, եկեղեցական, քարոզչական ներուժով, նաեւ համաժողովրդական-հրապարակային դրսեւորումներով։

Հենց այսօր սփյուռքահայ մեր կառույցները` Ռամկավար Ազատական կուսակցության շրջանակները, անհրաժեշտորեն ու հրատապ շարժման մեջ են դնում սփյուռքահայությանը՝ միջազգային կազմակերպությունների, համապատասխան երկրների կառավարությունների եւ առաջին հերթին թուրքական եւ ադրբեջանական դեսպանությունների ու ներկայացուցչությունների դիմաց՝ ցույցերով, հանրահավաքներով, բողոքի տարբեր գործողություններով, թուրք-ադրբեջանական քարոզչությունը չեզոքացնելու և հայկական տեսակետները տարածելու համար։ ՌԱԿ Հանրապետական վարչությունը կոչով դիմելու է աշխարհի ք աղաքակիրթ պետություններին` սկսելու Արցախի ճանաչման գործընթացը, ինչը նրանց ներդրումը կլինի նաև տարածաշրջանում խաղաղության պահպանման և Ադրբեջանի հարձակումների զսպման գործում։ Հայրենիքի համար ստեղծված այս դժվարին պահին ՌԱԿ-ը սատարում է հայրենի իշխանություններին և պետության գերագույն գլխավոր հրամանատարին Ադրբեջանական ագրեսիան զսպելու և ապա այն ոչնչացնելու գործում»։

 

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine