ԼՂՀ պաշտպանության բանակը ոչնչացրել է ադրբեջանական «Գրադ» հրթիռահրետանային կայանք
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը ադրբեջանական զինտեխնիկայի ոչնչացման մասին նոր տեղեկություն է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է.
«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են: Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 («Գրադ») տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ: Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրու թյուններում»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



