Լրագրողները Մարտակերտում ականատես են եղել հակառակորդի կողմից իրականացված արկակոծությանը
SOCIETYSputnik Արմենիայի թղթակիցների խումբը Մարտակերտում ականատես է եղել հակառակորդի կողմից արձակված արկերի պայթյունների: Արկերից մեկն ընկել է քաղաքի կենտրոնի տներից մեկի տնամերձ հողամասում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը նշեց, որ մարտակերտում են գործակալության թղթակիցների երեք հոգանոց խումբը: Բարեբախտաբար, արկակոծության ընթացքում մեր գործընկերնե րը չեն տուժել: Նրանք պատմել են, որ Մարտակերտում իրարանցում չկա։ Տեղի բնակիչները վճռական են տրամադրված. սպասում են հրամանի, որպեսզի աջակցություն ցուցաբերեն Պաշտպանության բանակին։
«ՍիվիլՆեթի» լրագրողներ Թաթուլ Հակոբյանը և Հակոբ Մանուկյանը ևս այդ հրետակոծության ականատեսն են եղել:
«Արմենպրես»-ի խմբագրակազմն իր զորակցությունն է հայտնում գործընկերներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



