Պակիստանում մոլեգնող ջրհեղեղն առնվազն 49 մարդու կյանք է խլել
INTERNATIONAL NEWSՊակիստանի հյուսիս-արեւմուտքում առնվազն 49 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած ջրհեղեղի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով LifeNews-ին, ջրի ծանրության տակ փլուզվել են տասնյակ տների տանիքներ, իսկ շուրջ հիսուն շենքեր քշվել-տարվել են ջրի հորձանքով: Տեղատարափ անձրեւները սողանքներ են հրահրել Կարակորումյան ավտոխճուղում՝ Չիլաս եւ Գիլգիտ քաղաքների միջեւ:
Նշենք, որ Պակիստանում բավականին հաճախ են նման մասշտաբի ողբերգություններ լինում: Այսպես, անցյալ տարի անձրեւների սեզոնում հեղեղումները 81 մարդու կյանք էին խլել, հարյուրավոր բնակիչներ անհայտ կորած են համարվում: Անցած ամսին հորդառատ անձրեւների պատճառով 121 մարդ էր զոհվել, եւս 124 բնակիչներ վերքեր էին ստացել, ավերվել կամ մասնակիորեն վնասվել էր 852 բնակելի շենք:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



