Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ հրաձիգների ներկա սերնդից արդեն բարձր արդյունքներ են ակնկալվում

SOCIETY

Աշխարհի 4-ակի, Եվրոպայի 16-ակի, Խորհրդային Միության եւ Հայաստանի բազմակի չեմպիոն, 50-ից ավելի ռեկորդների հեղինակ, սպորտի վաստակավոր վարպետ, անվանի մարզուհի Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարում խաղարկվել է 24 մեդալ:

«Արմենպրես»-ը հաղորդում է, որ 2012 թ. սկսած Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպվող մրցաշարին այս տարի մասնակցել են ոչ միայն Երեւանի, այլեւ մարզային թիմերը` ի դեմս Վանաձոր քաղաքի թիմի եւ Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, բացի այդ առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ մասնակցել է նաեւ Վրաստանի հրաձգության հավաքական թիմը` 6 ուժեղագույն մարզիկով, այդ թվում` Օլիմպական խաղերի չեմպիոնուհի Նինո Սալուկվաձեն:

«Հուշամրցաշարին մասնակցող հայ մարզիկ-մարզուհիները չափազանց երիտասարդ են, եւ մենք մեծ հույսեր ենք կապում նրանց` հետագայում հաջողության հասնելու հետ: Օլիմպիական վարկանիշ նվաճելը նրանց ուժերից վեր չէ, եւ դեռեւս ակնկալիքներ ունենք: Հատկապես մայիսին Մյունխենում վարկանիշային մրցաշար կա, որտեղ, լավ ելույթների դեպքում, հնարավորություն ունենք Սպիտակ քարտ ստանալու եւ Օլիմպիական խաղերին մասնակցելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը` հավել ելով, որ Սպիտակ քարտն ուղղակիորեն չի տրվում, այն դեռ պետք է վաստակել մոտակա ելույթներին:

Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարին մասնակցող հրաձիգները երկրորդ օրը մրցել են գնդակային հրաձգության օդամղիչ ատրճանակ ու վազող թիրախ` նորմալ եւ խառը վազք վարժություններից: «Վազող թիրախ` խառը վազք, 10մ, 2x20 կրակոց» վարժության տղաների պայքարում 1-ին տեղը գրավեց 20-ամյա Շանթ Սարգսյանը, ով Բանակի կենտրոնական մարզական ակումբի անդամ է: Երկրորդ տեղը բաժին ընկավ Ռազմիկ Մինասյանին, իսկ 3-րդում 18-ամյա Հովհաննես Խաչատրյանն էր` Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցից:

«Վազող թիրախ` խառը վազք, 10մ, 2x20 կրակոց» վարժության աղջիկների պայքարում հաղթող ճանաչվեց 20-ամյա Լիլիթ Մկրտչյանը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից: 2-րդ տեղը գրավեց 14-ամյա Գոհար Հարությունյանը, իսկ 3-րդ տեղում փորձառու Լաուրա Ավետիսյանն էր:

«Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց» վարժության տղաների պայքարում առաջին երկու հորիզոնականները գրավեցին Վրաստանի ներկայացուցիչները. 1-ին տեղը բաժին ընկավ 19-ամյա Ցոտնե Մաճավարիանիին, 2-րդը` 16-ամյա Ակակի Մոսուշվիլիին: 3-րդ տեղը գրավեց 28-ամյա Նորայր Առաքելյանը:

«Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց» վարժության աղջիկների պայքարում կրկին հաղթողը վրացի էր` Օլիմպական խաղերի չեմպիոնուհի Նինո Սալուկվաձեն: Հաղթողից շատ հետ չմնաց 22-ամյա Էլմիրա Կարապետյանը, ով Հրաձգության հանրապետական մարզադպրոցն էր ներկայացնում: 3-րդ հորիզոնականում փորձառու Գոհար Դանիելյանն էր` Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից:

Հաղթող մարզիկներն արժանացան դրամական պարգեւների, դիպլոմների ու մեդալների: Մրցաշարի կազմակերպիչները պարգեւատրվեցին նաեւ հաղթող մարզիկների անձնական մարզիչները: Այս տարի Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշարում մասնակիցների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 15-ով` հասնելով 85-ի:

 

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work