ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Միացյալ Նահանգներին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հորդորել է Միացյալ Նահանգների վարչակարգին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ այդ երկիրը շարունակում է ագրեսիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Կոնգրեսականը խորը հիասթափեցնող է անվանել վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիան: «Ադրբեջանի նախագահ Ալիևը նոր հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ես խստորեն դատապարտում են այս ագրեսիան և հավատում, որ ԱՄՆ-ն կդադարեցնի Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ այն պատճառ է դառնում ագրեսիայի և կպարտավորվի հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»,- իր հայտարարության մեջ նշել է Շերմանը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալնախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանայինարկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը,այլև խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-իսահմաններումՄարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա ՎաղինակԹաթուլիԳրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ ևզգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքումադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական 20 տանկ, մեկ «Գրադ» կայանք:
Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանայինմիջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչգործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:



