Հավատարիմ շունը 3 ամիս է՝ սպասում է մահացած տիրոջը
LIFEԿիեւի փողոցներից մեկում շուն է բնակվում, որը կորցրել է տիրոջը դեռեւս Ամանորից առաջ։ Մալիշ մականունով շունն օրերով սպասում է մահացած տիրոջը։ Նրա հետ շունն ապրել է նրա բնակարանում։ «Սարսափելի ցուրտ էր, եւ նա բառացիորեն չէր կարողանում քայլել։ Նրան տեսան հարեւան կանայք եւ ջուր տվեցին։ Նա ջրազրկված էր, նիհարած, սկսեց ագահորեն ջուր խմել»,- պատմում է հարեւանուհիներից մեկը։
Շունը 4 տարեկան է, հարեւաններն ասում են՝ վերջին տարիներին տերը խմելիս է եղել, շունը նրա հետ էր ապրում։ Երբ տերը մահացել է, տունը վաճառել են, շանն էլ դուրս հանել։ Այսօր փորձում են շան համար նոր տերեր գտնել, բայց նա տեղից չի շարժվում, սպասում է տիրոջը։
Պատրաստեց Past.am-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



