Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Մարդկանց մի խումբ կա, ովքեր շատ ֆանատիկորեն են մոտենում սիթքոմին ու նրանց դուր չի գալիս, որ Մարինկայի հերոսուհին գործող հերոսներից ինչ-որ մեկին նեղում է. Գրիգոր Դանիելյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Ֆուլ հաուս» սիթքոմի համասցենարիստ եւ դերասան Գրիգոր Դանիելյանը Life.panorama.am-ին պատմել է եվրոպական շրջագայության եւ սիթքոմի առաջիկա պլանների մասին:

Ֆուլհաուսցիները եվրոպական շրջագայությունից վերադարձել են օրեր առաջ եւ արդեն անցել են աշխատանքի.

«Ի տարբերություն ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի, ֆուլհաուսցիները առաջին անգամ էին եվրոպայում հանդես գալիս: Պետք է նշեմ, որ կրկին բավականին ջերմ ընդունելության արժանացանք. Անկեղծ գտնվեմ, մեր սպասումները մի փոքր այլ էին, բայց ուրախ ենք, որ դահլիճները լեփ-լեցուն էին ու մեր հայրենակիցները իսկապես մեզ մեծ սիրով ընդունեցին,- նշեց Գրիգորը:

Հյուրախաղերի ընթացքում մահացավ Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հայրը, ու վերջինս ստիպված եղավ թողնել ամեն ինչ եւ վերադառնալ Երեւան, հետաքրքրվելով, թե ինչպե՞ս հաղթահարեցին Մենչի  բացակայությունը, Գրիգոր Դանիելյանը պատմեց.

«Մեզ համար շատ ծանր էր Մենչի հետ կատարված այդ դժբախտությունը: Երբ որոշում կայացվեց, որ Արմենը ժամ առաջ պետք է մեկնի, մենք անորոշության մեջ էին, չգիտեինք, թե ինչ պետք է անենք, բայց Արմենը մեզ խնդրեց, որպեսզի մենք մեր հյուրախաղերը շարունակելով լինենք իր կողքին, որովհետեւ համերգներն արդեն դրված էին եւ չկայանալու դեպքում խնդիրենր էին լինելու: Արդյունքում փորձեցինք հմտորեն դուրս գալ այդ իրավիճակից, մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ փոխվեց ծրագիրը, քանի որ Արմենն էր վարում եւ նա էլ մասնկացություն ուներ. Կարողացանք այնպես անել, որ հանդիսատեսի մոտ հարցեր չառաջանան»:

Ի դեպ՝ դերասանը նկատեց, որ շրջագայության ընթացքում չեն հասցրել հանգստանալ.

«Նման դեպքերում ամեն օրը հաշված է. նախատեսված էր յոթ քաղաքում համերգներ, իսկ դա արդեն մեծածավալ աշխատանք է, չհաշված երկար ժամանակ էինք կորցնում նաեւ ճանապարհների վրա, այսինքն՝ 11 օրվա ընթացքում յոթ համերգ ունենալով ուղղակի անհնար էր հանգստանալ»,- ավելացրեց նա:

Խոսելով նոր եթերաշրջանից՝ Գրիգոր Դանիելյանը անդրադարձավ երկու նոր հերոսների խաղի նկատմամբ հեռուստադիտողների արձագանքնրին.

«Մարդիկ շատ են խոսում հատկապես Մարինկա Խաչատրյանի խաղի մասին. քանի որ Մարինկայի դերը իր մեջ բացասական երանգ ունի, շատերը դեմ են նրա դերին: Մարդկանց մի խումբ կա, ովքեր շատ ֆանատիկորեն են մոտենում սիթքոմին ու նրանց դուր չի գալիս, որ Մարինկայի հերոսուհին գործող հերոսներից ինչ-որ մեկին նեղում է: Այս առումով միայն մի բան կասեմ՝ ես համարում եմ, որ մեր նոր հերոսների կերպարները բավականին հաջողված են եւ այն, որ Մարինկայի կերպարը հեռուստադիտողի նեռվերի վրա ազդում է, դա շատ լավ է, նշանակում է մեր տված խնդիրը հաջողվել է: Կերպարների մեջ հակասողներ էլ պետք է լինեն, դա ֆիլմի օրենքներից մեկն է,- նշեց նա ու ավելացրեց,- ուրախ եմ, որ Մուշեղին շատ են սիրում ու ուզում են պաշպանել նրան, բայց հորդորում եմ, որ մոտեցումը փոխվի եւ նոր հերոսուհուն ընդունեն որպես կերպար, այլ ոչ թե իրականություն: Չեմ ցանկանա, որ Մարինկայի հերոսուհու բնավորության պատճառով անընդհատ ասեն, թե ինչու չեն հանում նրան, չէ որ սա ընդամենը ֆիլմ է, մեր նպատակն էլ ծիծաղեցնելն է, պետք է թեթեւ նայել ամեն ինչին»:

«Ֆուլ հաուսի» երեւանյան համերգները տեղի կունենան մայիսի 16-ին, 17-ին եւ 18-ին: Համասցենարիստի խոսքերով՝ սցենարային աշխատանքները դեռ շարունակվում են.

«Հիմա մեծ պատասխանատվությամբ աշխատում ենք երեւանյան համերգների սցենարի վրա: Մեր երկրում մի փոքր ավելի քննադատ է հանդիսատեսը, այդ իսկ պատճառով աշխատում ենք էլ ավելի կենտրոնացած: Կարող եմ ասել, որ այդ օրը հանդիսատեսը չի տեսնելու «Ֆուլ հաուս»-ի հերթական մի սերիա, այլ կտեսնի բոլորովին ուրիշ մի բան՝ ֆուլհաուսյան իրավիճակում: Մենք ունենալու ենք էստրադային ձեւաչափի շոու-ներկայացում, նմանատիպ ներկայացումներ ունեցել ենք օրինակ «7.5»-ի, «No Comment»-ի ժամանակ, կլինեն փոքրիկ երաժշտական ընդմիջումներ, որոնց շրջանակում հանդես կգան Միհրան Ծառուկյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը, բայց երաժշտական դադարները շատ կարճ են տեւելու»,-ավելացրեց Գրիգոր Դանիելյանը:

Անդրադառնալով լուրերին, թե արդյոք 5-րդ եթերաշրջան եւ գեղարվեստական ֆիլմ կլինի, դերասանը նկատեց.

«5-րդ եթերաշրջանի մասին դեռեւս քննարկումներ չկան, չգիտենք՝ ինչպես կլինի, ինչ վերաբերվում է գեղարվեստական ֆիլմին, այո, նման պլաններ ունենք, ըստ նախնական ծրագրերի այն պետք է նկարահանվեր ամռաը, բայց որակը բարձր պահելու նպատակով մի փոքր հետաձգել ենք: Հիմա ժակետներ նշել չեմ կարող, բայց հաստատ նոր ու հետաքրքիր անակնկալներ խոստանում ենք»:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine