Տրակտորն ընկել է ձորը. կատարվում են որոնողական աշխատանքներ
SOCIETYՀուլիսի 26-ին, ժամը 21.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի հյուսիսային հատվածում տրակտորը շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Բելառուս» մակնիշի տրակտորը (վարորդ՝ 1948 թ. ծնված Ս. Վ.) դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և շրջվել հարակից ձորը:
Մինչ ժամը 03.04-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև Կարմիր Խաչի Կողես գյուղի արագ արձագանքման խումբը: Այնուհետև մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
ժամը 04.18-ին օգնության է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



