ԵՊՀ ուսանողները կամավորագրվում են առաջնագիծ մեկնելու համար
SOCIETYԵրևանի պետական համալսարանի ավելի քան 100 ուսանող, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում, կամավորագրվել են առաջնագիծ մեկնելու համար: Դեռևս զինվորական ծառայություն չանցած հարյուրավոր ուսանողներ էլ են դիմել կամավորագրվելու համար:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ԵՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Ապրիլի 4-ի վաղ առավոտից Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի և Ուսանողական խորհրդի ակտիվ անդամները ցուցակագրում են այն կամավոր ուսանողներին, ովքեր ծառայությունն անցկացրել են Արցախում: Հավաքվում է նաև առաջին անհրաժեշտության իրեր և պահածոյացված սննդամթերք Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



