Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Իսրայելի Կնեսետի փոխխոսնակը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել որևէ տեղ չտանող իր քաղաքականությունը

INTERNATIONAL NEWS

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ապրիլի 4-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին և նրա ղեկավարած պատվիրակության անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, ողջունելով  հյուրերին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  վստահություն է հայտնել, որ Կնեսետի խորհրդարանականների  այցն արդյունավետ կլինի հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար: Տիկին Նաղդալյանն առանձնապես կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ  համատեքստում  նշանակալի դերակատարություն վերապահել բարեկամական խմբերին:  ԱԺ փոխնախագահի խոսքով, երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր բնագավառներում,  որոնցից են մասնավորապես, առևտրատնտեսական, մշակութային, գյուղատնտեսական, ոլորտները, քաղավիացիան և տուրիզմը:

Նաղդալյանը  բարձր է գնահատել ցեղասպանությունների ճանաչման  և կրկնության կանխարգելման գործում Իսրայելի ներդրումը և  կարևորել Կնեսետում Հայոց ցեղասպանության  հարցի քննարկման հետ կապված զարգացումները: Նա հույս է հայտնել, որ Կնեսետի արձագանքն այդ կապակցությամբ ծանրակշիռ կլինի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Իսրայելի կառավարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար և հույս հայտնել, որ առաջիկա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին Ի սրայելի պատվիրակությունը մասնակցություն կունենա:

Հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ եղավ հայ ժողովրդի համար ներկա ծանր իրավիճակին: Անդրադառնալով  ԼՂ հակամարտության կարգավորման հարցին` Հերմինե Նաղդալյանը բարձրաձայնել է  Ադրբեջանի ահաբեկչական և ագրեսիվ քաղաքականության մասին, որն առավել սրվել է վերջին օրերին: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարևորել է միջազգային հանրության միջամտությունը և հույս հայտնել , որ Իսրայելը, որպես ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունեցող պետություն, իր աջակցությունը կցուցաբերի Հայաստանին:

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորել միջխորհրդարանական կապերի սերտացման, ինչպես նաև տարբեր ոլորտներում գործուն համագործակցության անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց արդյունքում արդեն ուրվագծվել են կոնկրետ ծրագրեր` ուղղված գործարար կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Տիկին Պլոսկովն անհրաժեշտ է համարել համատեղել ջանքերը և  միասնաբար պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններին` Թալի Պլոսկովն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին և խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները` որակելով դրանք որպես ահաբեկչություն ուղղված ողջ տարածաշրջանին:  Կնեսետի փոխխոսնակը, կիսելով հայ ժողովրդի մտահոգությունը, իր պատրաստակամությունն է հայտնել համատեղ բարձրաձայնելու ստեղծված անընդունելի իրավիճակի մասին և կոչ  արել  Ադրբեջանին դադարեցնել այդ` որևէ տեղ  չտանող քաղաքականությունը:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine