Կրեմլում լրջորեն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի իրադրությունից. Պեսկով
INTERNATIONAL NEWSԿրեմլում լրջորեն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի իրադրությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կրեմլում պահպանվում Է անհանգստությունը: Իրադրությունն իրոք անհանգստություն Է առաջացնում Կրեմլում: Դուք գիտեք, որ եռանդուն ջանքեր են գործադրվում ինչպես Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, այնպես Էլ համապատասխան միջազգային ինստիտուտների գծով: Այդ ջանքերը կշարունակվեն, որպեսզի, նախեւառաջ, իրականացվի վերադարձը հրադադարի ռեժիմին»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ձեռնարկվելու են արդյոք ինչ-ինչ նախաձեռնություններ իրադրությունը նորմալացնելու համար:
«Գլխավորը հրադադարի ռեժիմին վերադառնալն Է եւ հակամարտության կարգավորման գործընթացի համար մարտական գործողությունների նման վերսկսման վնասը նվազագույնի հասցնելը»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի Է արդյոք սպասել, որ Ռուսաստանը որոշում կընդունի հրաժարվել Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի մատակարարումներից, եթե զինված բախումները շարունակվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



