Բաքուն վստահ է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին
INTERNATIONAL NEWSՉնայած Լեռնային Ղարաբաղում իրադրության սրմանը, Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Բաքվում ապրիլի 7-ին ծրագրված եռակողմ հանդիպումը կկայանա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:
«Ապրիլի 7-ին սպասվում է Բաքվում ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում: Ծրագրում որեւէ փոփոխության մասին խոսք չկա», -ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի հայտարարել էր, որ Բաքվում հանդիպմանը «ծրագրվում է կարծիքներ փոխանակել տարածաշրջանային համագործակցության գծով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



