Մահացել է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր` Բոբի Քրիսթինա Բրաունը
LIFEԵրգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր` Բոբի Քրիսթինա Բրաունը մահացել է 22 տարեկան հասակում` հիվանդանոցում, հայտնում է TMZ-ը:
«Վերջապես նա Աստծո ձեռքերում հանգստություն գտավ: Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջին ամիսների ընթացքում ցուցաբերած անսահման սիրո և աջակցության համար», - հայտնել են մահացածի հարազատները:
2015 թվականի հունվարի 31-ին Բոբի Քրիսթինան հայտնաբերվել է ջրով լի լոգարանում` անգիտակից վիճակում: Աղջիկը հոսպիտալացվել էր, իսկ քիչ ուշ ընկել էր կոմայի մեջ:
Նման հանգամանքներում էր մահացել նաև Ուիթնի Հյուսթոնը` 2012 թվականի փետրվարի 11-ին: Նրան նույնպես հայտնաբերել էին Բեվերլի Հիլզի հյուրանոցային համարներից մեկում` անգիտակից վիճակում: Նույն օրը բժիշկները հաստատել էին լեգենդար երգչուհու մահը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



