Ապրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի կոնսուլտացիաներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ. Ֆրանսիայի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԱպրիլի 5-ին Վիեննայում Մինսկի խմբի կոնսուլտացիաներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի իրադրության սրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
Նա հիշեցրել Է, որ Ֆրանսիան դեռ ապրիլի 2-ին անհանգստություն Է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ եւ հորդորել կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը:
«Մինսկի խմբի համանախագահները նույնպես դատապարտել են ուժի այդ կիրառումը եւ հորդորել՝ պահպանել հրադադարի ռեժիմը: Նրանք ապրիլի 5-ին Վիեննայում կմիանան Մինսկի խմբի հանդիպմանը, ինչպես նաեւ կմասնակցեն ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի աշխատանքին»,-հայտնել Է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



