Yerevan, 27.July.2026,
00
:
00
BREAKING


Շփման գծի վերջին նորությունները. արտահերթ թողարկում

VIDEO

NEWS.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ եւ նշել, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նախագահը հավաստիացրել է, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն գրավել, միայն շփման գծի մի փոքր հատված հարավում և մի փոքր հատված էլ հյուսիսում, ընդամենը 200-300 մետր տարածք, որի ամեն մետրի համար ադրբեջանցիները մեկից ավելի զոհ են տվել, ընդ որում, վստահություն է հայտնել, որ դրանք էլ շուտով կվերադարձվեն: Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, նախագահի խոսքով, ընդամենը միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ է, որի նպատակն է նախադրյալներ ստեղծել իր իսկ սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց շարունակությունը քողարկելու համար:

ՊԲ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը «Արցախ» հեռուստաընկերությանը պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողներին այժմ արդեն «բռթելով» են առաջին գիծ բերում: Ավելին՝ Ադրբեջանը կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունն այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով շարունակվում են մարտերը:  Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում եւ ամբողջովին ջախջախվել է՝ թողնելով կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի կորուստներ:

Ադրբեջանական ստորաբաժանումները չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը՝ կիրառել են ծանր տեխնիկա, այդ թվում նաեւ ТОС-1 հրանետներ եւ մարտական անօդաչու թռչող սարքեր: Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են արդեն երեք անօդաչու թռչող սարք։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում հայ զինծառայողները պատմում են՝ ինչպես են ոչնչացրել ադրբեջանական ուղղաթիռը:

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի վրա ապրիլի 3-ի առավոտից արդեն 42 հրթիռ է ընկել: Արցախում NEWS.am-ի հատուկ թղթակցի հետ զրույցում Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը նշել է, որ քաղաքում արդեն 12 տուն է այրվել, նաեւ գազի բաշխման կետը: Հիվանդանոցն աշխատում է երկու հերթով, էլեկտրաէներգիայի անջատումներ չկան, միայն ստիպված են լինում գիշերն անջատել փողոցների լուսավորությունը, մարդկանց մոտ խուճապ չկա, նրանց համար սովորական է թշնամու նման պահվածքը:

Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների հիշատակը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ շփման գծում լայնածավալ բախումների պատճառը Ադրբեջանի ագրեսիվ եւ ահաբեկչական գործողություններն են։

Ադրբեջանը սպասում էր հարմար պահի՝ CNN-ի եթերում ասել է ամերիկացի փորձագետը: Հոփ Հարրիսոնը բացատրել է՝ Ադրբեջանը միշտ էլ հստակ ասել է, որ ուզում է հետ բերել հողերը, այս ընթացքում ավելացրել է իր սպառազինությունը եւ օգտվելով առիթից, որ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի եւ այլ խնդիրներիա վրա, փորձել է փոխել տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Էրդողանն է ոգեւորել Ալիեւին՝ դիմել ագրեսիվ գործողությունների։ Անկարան  չի թաքցնում, որ աջակցում է Ադրբեջանին, զինատեխնիկա եւ բանակի կադրեր մատակարարելու առումով։ Այս մասին «Արցախ TV»-ի եթերում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes