Yerevan, 04.March.2026,
00
:
00
BREAKING


Հակամարտությունը շարունակելու դեպքում Ադրբեջանը կվերահաստատի սեփական պարտությունը. Ալեքսանդր Մարկարով

SOCIETY

Թալիշ գյուղում տեղի ունեցած արյունահեղ դեպքերի առիթով կարելի է դիմել դատական կամ միջազգային որևէ ատյան: Դեպքը կարելի է որակել թե որպես ցեղասպանական հատկանիշներով գործողություններ, թե որպես ռազմական հանցագործություն: «Պետք է ռազմական ոստիկանությունը գործ հարուցի քրեական դատարանում: Խաղաղ բնակչության դեմ առանձնահատուկ դաժանություն ցուցաբերած մարդիկ ունեն ռազմական համազգեստ, բայց նրանց զինվորներ անվանել անհնար է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա կարծիքով՝ իր հետ կհամաձայնեն նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները: Նման անթույլատրելի գործողությունների վրա պետք է հրավիրել միջազգային ուշադրություն:

Մասնագետը նշեց, որ կա գործոնների ամբողջ շղթա և համալիր, որը պայմանավորում է Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանական  կողմը նախանցյալ տարվանից սկսած շփման գծում բարձացնում է լարվածության աստիճանը: Հարցը փորձում են լուծել հնարավորության սահմաններում, ուստի սկսում են գործի դնել բանակում առկա զենքը: Բացի այդ՝ հակառակորդը ձգտում է դիմել տարբեր տիպի արկածախնդրային գործողությունների՝ օժանդակություն ստանալով Թուրքիայից:  Ներքին լարվածությունից ու խնդիրներից շեղելու համար՝ Ադրբեջանը փորձում է ինչ-որ իմաստով համախմբել հասարակությունը երկրի նախագահ Իլհամ Ալիևի շուրջ, և դա հնարավոր է հենց այդպիսի գործողությունների միջոցով: «Ադրբեջանի կարծիքով՝ դա կարող է ավելացնել ներքին իշխանության լեգիտիմությունը, որն իրականում իր երկրի քաղաքացիների իրավունքների վրա ուղղակի թքած ունի»,- հավելեց իր խոսքում Մարկարովը:

Այժմ հակամարտությունների ինտենսիվությունը 1994 թ. համաձայնությունից հետո ամենաբարձրն է, բայց հարց է՝ արդյո՞ք սա կարելի որակել իբրև պատերազմ, այլ ոչ թե որպես երկարաձիգ փոխհրաձգություն: Ադրբեջանական կողմը ստանում է լուրջ վնասներ. քաղաքագետի խոսքով՝ միայն կորցրած տանկերի թիվն արդեն մոտենում է դրանց ընհանուր քանակի մոտ 10% -ին: Մասնագետի կարծիքով՝ հարկավոր է նաև շարունակել դիվանագիտական և միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, ինչպես նաև առաջ տանել բանակցային գործընթացը: «Եթե խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանք գոյություն չունի, ապա ռա զմական գործողությունների շարունակության դեպքում Ադրբեջանը կվերահաստատի սեփական պարտությունը ռազմական գործողությունների շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում իրադրությունը պետք է հասցնել այն կարգավիճակի, որ Ադրբեջանը ստիպված լինի ոչ միայն գնալ բանակցային գործընթացի, այլեւ դրանից դուրս գա վարկանիշային ու բազմաթիվ այլ կորուստներով, ինչն իրենց համար արդեն սովորական է դարձել»,- ընդգծեց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարկարովը ընդգծեց այն փաստը, որ վերջին շրջանում տեղի ունեցած հակամարտությունները շատ անգամ միջազգային հանրության միջնորդությամբ են լուծում գտել: «Միջազգային հանրության արձագանքի ազդեցությունը, իհարկե, Բաքվի ձեռքերում է, բայց այդ ազդեցության բացակայությունը կարող է հանգեցնել ինչպես Ադրբեջանի տնտեսության, այնպես էլ վարչակարգային կործանման»,- ավելացրեց նա:

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank