Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է քուրդ զինյալների դիրքերը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի զինված ուժերը շարունակում են կրակի տակ պահել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, քուրդ զինյալների ռազմական գործողության չորրորդ ալիքին մասնակցել են թուրքական F-16 տեսակի 10 ինքնաթիռեր:
Հարվածներ են հասցվել նախ Հաքուրքում, ապա Հաֆթանինում PKK-ի դիրքերին:
Թուրքական զինուժը քուրդ զինյալների դեմ օդային հարվածներ էր սկսել տեղալ հուլիսի 24-ից: Ռազմական գործողություններին մասնակցել է ավելի քան 75 ռազմական ինքնաթիռ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



