Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանում կարող են փակվել առաջնագծում ճշմարտությունը հայտնող արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումները

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանական AG Telecom կաբելային հեռուստաալիքը (առեւտրային նշանը` KaTV1), որը զբաղվում է Ադրբեջանում հեռարձակվող արտասահմանյան հեռուստաալիքների գրաքննությամբ, հնարավոր է` դադարեցնի բոլոր, այդ թվում` ռուսաստանյան այն հեռուստաալիքների հեռարձակումներն այդ երկրում, որոնք առաջնագծում ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքների մասին ճմարիտ տեղեկատվություն են հաղորդում:

 KaTV ընկերությունը report.az-ին հայտնել է, որ իրենք հետեւում են արտասահմանյան հեռուստաալիքներին, եւ եթե նրանք Ադրբեջանի տեսակետը չարտահայտող հաղորդումներ հեռարձակեն, ապա իրենք անմիջապես կդադարեցնեն այդ հեռուստաալիքների հեռարձակումը Ադրբեջանի տարածքում:

Ընկերությունը հայտնել է, որ առաջին հերթին իրենք կփակեն ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումները, որոնք ռեպորտաժներ են հաղորդում ԼՂՀ-ի հետ առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնցում ադրբեջանական տեսակետին «հակասող» պնդումներ կան Ադրբեջանի «տարածքային ամբողջականության, պատմության եւ այլ արժեքների» նկատմամբ:

«Եթե որեւէ հեռուստաալիք Ադրբեջանի դեմ տեղեկատվություն տարածի, մեր ընկերությունը կդադարեցնի այդ ընկերության հեռարձակումները եւ նրան կփոխարինի մեկ ուրիշով: Այդ դեպքերը մենք համաձայնեցնում ենք Ադրբեջանի ազգային հեռուստառադիոյի խորհրդի հետ», -հայտնել է KaTV ընկերությունը:

Նշենք, որ ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներն ու ռադիոկայանները ապրիլի 2-ից երեք օրով սուգ են հայտարարել եւ դադարեցրել են բոլոր տեսակի երաժշտական եւ զվարճանքի հաղորդումների հեռարձակումները` կապված առաջնագծում ադրբեջանական ռազմական սադրանքին ԼՂՀ-ի տված հակահարվածների արդյունքում ադրբեջանական կողմի հարյուրավոր ռազմական կորուստերի հետ:

Բացի այդ, Ադրբեջանի մամուլի խորհուրդը հանդես եկել հայտարարությամբ, որ ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ները առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին պետք է լուրեր տարածեն միայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունների հիման վրա:

Դա արվել է այն պատճառով, որպեսզի ադրբեջանական ժողովրդից թաքցվի առաջնագծում Ադրբեջանի իրական սադրանքները եւ դրա հետեւանքով կրած կորուստները:

Բացի այդ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ իր տխրահռչակ «սեւ ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:

Արտասահմանյան լրագրողներին այդ «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին այսօր ադրբեջանական modern.az կայքին հայտնել է հերթական անգամ հիսթերիայի մեջ հայտնված Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

«Երեկ Լեռնային Ղարաբաղում նկարահանումներ է կատարել ռուսաստանյան ORT հեռուստաալիքի նկարահանող խումբը: Այնտեղ մեկնած բոլոր արտասահմանյան լրագրողների անունները պարզվում են: Նրանք բոլորը կմտցվեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ», -ասել է Հաջիեւը:

Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհություն է հայտնել, որ արտասահմանյան լրագրողները Լեռնային Ղարաբաղ են մեկնել «առանց Բաքվի թույլատրության», եւ շարունակում են ադրբեջանական կեղծ եւ խեղաթյուրված տեղեկատվությունը հերքող ու ադրբեջանական ագրեսիան բացահայտող ճշմարիտ ռեպորտաժներ հաղորդել ռազմական բախումների վայրերից:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference