«Ձեզ մենակ չեմ թողնի». զոհված զինծառայողը կռվի ժամանակ մնացել է հրամանատարի կողքին. Yerkir.am
SOCIETYՂարաբաղում մարտերի ժամանակ զոհված զիծառայողներից մեկն էլ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ` 20-ամյա Քյարամ Սլոյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը հայտնեց, որ զինվորն ունի 4 եղբայր և մեկ քույր:
«Տուն չունեն, դոմիկի մեջ են ապրում` յոլայից բեթար: Հայրը կռված տղա էր` վիրավորված: Եղբայրները հողագործությամբ են զբաղվում, մի կերպ յոլա են գնում»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց նաև, որ երբ հակառակորդը գրավել է մեր դիրքերից մեկը, Քյարամին հրամանատարն ասել է` դու գնա, ես կմնամ: «Բայց մեր տղան չի գնացել, մնացել է դիրքում` հրամանատարին ասելով` Ձեզ մենակ չեմ թողնի: Դե, դուք արդեն հասկացեք` ինչ տղա է եղել»,- ասաց գյուղապետը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



