Ծխելը շիզոֆրենիա է առաջացնում
LIFEԾխախոտային արտադրանքներում պարունակվող քիմիական միացությունները կարող են մարդու մոտ հոգեկան շեղումների, օրինակ՝ շիզոֆրենիայի առաջացման պատճառ դառնալ։ Այս մասին ասվում է Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների հետազոտությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Բժիշկները եկել են այն եզրակացության, որ մարդկանց 57 տոկոսը, ում մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարման առաջին նշաններ, պարբերաբար ծխախոտ են ծխել։ Բացի այդ, գիտնականներն ընդգծել են, որ հոգեկան հիվանդների շարքում ծխողների թվը եռակի շատ է, քան չծխողների մոտ։
«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելն իսկապես պետք է ընկալել որպես հոգեկան հիվանդությունների զարգացման ռիսկի հնարավոր գործոն»,- ասել է բժիշկ Ջեյմս Մաքաբին։
Նիկոտինի օգտագործման պատճառով դոֆամինի մակարդակի բարձրացումը շիզոֆրենիայի առաջացման լավագույն բացատրություն է։ Հետազոտությանը մասնակցել են 15 հազար ծխողներ և 272 հազար չծխողներ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



