Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


Անցած օրերին տեղի ունեցածը ցույց տվեց, որ մեր հասարակությունը, հայ ժողովուրդն իրականում ունի անպատկերացնելի ներքին պոտենցիալ.«168 ժամ»

SOCIETY

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Ապրիլի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի և խաղաղ բնակավայրերի վրա։ Արդեն չորրորդ օրն Է՝ Լեռնային Ղարաբաղը պատերազմում Է ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Արդեն չորրորդ օրն է՝ պատերազմում Է ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղը, այլև՝ ողջ հայ ժողովուրդը՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Անցած չորս օրերը ցույց տվեցին, որ այն, ինչից վախենում Էինք բոլորս տարիներ շարունակ, բարեբախտաբար, տեղի չունեցավ։ Իսկ վախենում Էինք նրանից, որ սոցիալական անարդարությունը, անհավասարությունը, հասարակությունը յուրայինների ու օտարների բաժանելը և Էլի շատ արատավոր երևույթներ մարդկանց հուսալքել են այնքան, որ անգամ պատերազմի վտանգը չէր կարող արթնացնել այն ոգին ու միասնականությունը, որի շնորհիվ 1994 թվականին արձանագրվել է հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում։ Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ, այլ տեղի ունեցավ ճիշտ հակառակը, հասարակությունը՝ բոլոր խավերով ու շերտերով, ավելի շատ՝ լուռ, քան ճոռոմ պաթոսով ցույց տվեց աննախադեպ համախմբվածություն՝ նույնքան անխոս պատասխանելով վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բոլոր արատավոր երևույթներին ու դրանց հեղինակներին։ Անցած չորս օրերը մտածելու անսպառ նյութ պետք է դառնան, ու, հուսանք, կդառնան բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ գիտակցված կամ ոչ՝ հանցավոր գործողությամբ կամ հանցավոր անգործությամբ, հիմք էին տվել մտածելու ու վախենալու, որ մեր հասարակությունը զրկվել է անգամ արտաքին թշնամու ագրեսիայի դեպքում համախմբվելու ունակությունից։

Անցած օրերին տեղի ունեցածը ցույց տվեց, որ մեր հասարակությունը, հայ ժողովուրդն իրականում ունի անպատկերացնելի ներքին պոտենցիալ, որ հասարակության համար կան անբեկանելի ու անառարկելի արժեքներ, հանուն որոնց՝ մարդիկ պատրաստ են զոհվել։ Բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Ապրիլի 2–ի գիշերը  տեղի ունեցածը երկար ժամանակ դառնալու է ու պետք է դառնա ռազմական, քաղաքական, հասարակական քննարկումների առարկա։ Ու շատ կարևոր է, որպեսզի ցանկացած նման քննարկման ու, որ ավելի կարևոր է՝ որոշումների կայացման ժամանակ բոլորը՝ իշխանություններն ու ընդդիմությունը, զինվորականներն ու մտավորականները, հիշեն հասարակական այս պոտենցիալի մասին։ Որովհետև այս պոտենցիալով հնարավոր է դիմակայել ոչ միայն՝ ռազմական ագրեսիային, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ կատարվող ցանկացած ոտնձգության, այդ թվում՝ քաղաքական ու աշխարհաքաղաքական։ Այս պոտենցիալով հնարավոր է դիմակայել ոչ միայն՝ զինված հակառակորդին, այլև՝ ժպտացող ու այդ ժպիտով հակառակորդին զինող «բարեկամին» ու «դաշնակցին»։ Անցած չորս օրերը ցույց տվեցին, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ու անվտանգության միակ ու հուսալի աղբյուրը հայ ժողովուրդն է, որը, դժբախտաբար, հերթական անգամ իր լինելիությունն ապացուցելու համար ստիպված եղավ վճարել երիտասարդ զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքով»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work