ԻՊ-ի զինյալները քիմիական զենք են կիրառել սիրիացի զինվորականների դեմ
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Դեր Զորի նահանգի ավիաբազայում սիրիացի զինվորականների վրա են գրոհել թունավոր գազով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի լույս 5-ի գիշերը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է զինվորական աղբյուր:
«ԻՊ-ի զինյալները Դեր Զորում ռազմական օդակայանի վրա են գրոհել քիմիական թունավոր նյութ պարունակող ականներով: Ավիաբազայի պաշտպանները հաղորդում են, որ մի խումբ զինվորներ շնչահեղձություն ունեն»,- նշել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ զինվորականները հայտնել Էին , որ ահաբեկիչները փորձել են գրոհել Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիաբազայի վրա: Մարտական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի առաջապահ ջոկատներին եւ ոչնչացրել ահաբեկիչների տեխնիկան եւ կենդանի ուժը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



