Վրաստանի նախագահը հանդես Է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին
INTERNATIONAL NEWSՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հորդորել Է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին` «առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է ապրիլի 5-ին Թբիլիսիում՝ ելույթ ունենալով Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ընթացող ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովում:
«Մենք մեծապես հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն առավելագույն ջանքեր կգործադրեն, որպեսզի լիցքաթափեն լարված իրադրությունը եւ խաղաղ, դիվանագիտական միջոցներով, միջազգային հանրակցության ակտիվ մասնակցությամբ հասնեն հակամարտության խաղաղ լուծման», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



