Իրանի ԱԳ նախարարը հորդորել Է Երեւանին ու Բաքվին՝ խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը
INTERNATIONAL NEWSԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել Է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին հայտնել Է ISNA գործակալությունը:
Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ Է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ հանգստություն հաստատել տարածաշրջանում: Իրանը կարող Է աջակցել հակամարտող երկու կողմերի հակասությունների լուծմանը՝ նրանց համապատասխան ցանկության դեպքում, նշել Է նա:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Զարիֆն արդեն ուղեւորվել Է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5-6-ին պետք Է տեղի ունենա Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



