Ադրբեջանն արտաքսել է LifeNews-ի լրագրողներին հենց այս հաղորդման պատճառով (տեսանյութ)
VIDEOԱդրբեջանը ռուսական LifeNews-ի լրագրողներին արտաքսել է երկրից: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը: Պարզվում է, որ պաշտոնական Բաքվին զայրացրել է, թե ինչպես է նախօրեին LifeNews-ի անձնակազմն ուղիղ եթերով ներկայացրել իրավիճակն ադրբեջանական Թարթառ քաղաքում: Լրագրողը հայտնել է, որ տեղացիները վախեցած են, խուճապի մեջ են և ստիպված են լքել իրենց տները՝ գիշերելով ավտոմեքենաների մեջ:
Հետաքրքրական է, որ տեսանյութում բնակիչներից մի քանիսը տեսակետ էին հայտնել, որ իրենք կողմ են խաղաղությանը և դեմ՝ պատերազմին: Նման հաղորդման հեռարձակումը Ադրբեջանը որակել է որպես սադրանք և արտաքսել լրագրողներին: Ստորև ներկայացնում ենք LifeNews-ի վերոհիշյալ հաղորդումը:
Պատրաստեց Լիլիթ Լալայանը
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



