Yerevan, 04.March.2026,
00
:
00
BREAKING


Ցույց Վիեննայում. Եվրոպայի հայկական համայնքը բոլոր երկրներում պահանջում է սանձել Ադրբեջանին

SOCIETY

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը հայկական համայնքը բողոքի ցույց կանցկացնի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը` նշելով, որ առաջիկա օրերին եվրոպական խոշոր քաղաքներում Հայ դատի գրասենյակների նախաձեռնությամբ հայկական համայնք ները կանցկացվեն բողոքի ցույցեր` ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սադրիչ գործողությունների:

«Առաջիկա շաբաթ օրը սպասվում է Փարիզում, կիրակի օրը` Բրյուսելում: Արդեն եղավ Հունաստանում ու Լոնդոնում: Գործընթացը շարունակվում է: Հիմնականում բողոքի ցույցերն անցկացվելու են տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների մոտ: Պահանջն այն է, որ առաջին հերթին խաղաղ գործողությունները կասեցվեն, ահաբեկչական գործողություններին վերջ տրվի: Ինչպես նաև հարգել ձեռքբերված պայմանավորվածությունները, միջազգային իրավունքներրը»,- ասաց Պետո Դեմիրճյանը:

Պետո Դեմիրճյանը նշեց, որ գործի են դրվել Հայ դատի բոլոր գրասենյակները և ակտիվ աշխատանք է տարվում քաղաքական հարթությունում, տարբեր երկրների կառույցներում: «Մեր նպատակն է, որ մատնացույց արվի Ադրբեջանը: Հիմնականում երկու կողմերին զսպվածության կոչ են անում, որը ճիշտ չէ, ուղղակի պետք է թիրախավորել Ադրբեջանին, որն ագրեսոր է ու ինքն է նախահարձակը: Մենք հաղթանակած կողմն ենք, մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հարկ եղավ, բնական է, որ պետք է մեզ պաշտպանենք»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել Հունաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Հայ երիտասարդները բողոքել են Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակողական գործողությունների դեմ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկոÖ ‚ երեխա վիրավորվել են:

Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորսվիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի: Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26 զինծառայող անհայտ կորած է, 72 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալիկորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 29 տանկ , 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank