Այս պահին Արցախ են մեկնում Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, «Դոմինո» և «Ֆուլ հաուս» նախագծերի աստղերը
SOCIETYՊանարմենիան Մեդիա Գրուպը, որի մեջ մտնում են Արմենիա հեռուստաընկերությունը, ATV-ին, Արմնյուզը, Պանարմենիան TV-ին (ԱՄՆ), tert.am և blognews.am կայքերը, Ռադիոջանն ու Լավ Ռադիոն, իրենց աշխատանքների հիմնական տեղակայումը տեղափոխում են Ստեփանակերտ: Մենք Արցախի մայրաքաղաք ենք ուղարկում նաև մեր շարժական կայանը, որը կմիանա Հանրային Հեռուստատեսության` արդեն տեղում աշխատող կայանին և Ստեփանակերտը ամուր կկապի ողջ աշխարհին: Ստեփանակերտից եթեր կհեռարձակվեն մեր կարևորագույն նախագծերը: Այնտեղ կաշխատեն մեր լավագույն մեկնաբաններն ու լրագրողները: Արցախի մայրաքաղաքում կլինեն հայտնի հեռուստաաստղերը: Մեր նպատակը մեկն է` ոչ ոք չի կարող սպառնալ Արցախին և չի կարող վախեցնել Ստեփանակերտին: Սպառնալիքներն ու կրակոցները, դիվերսիաներն ու հարձակումները մեզ դարձնում են ավելի միասնական ու ավելի ամուր: Մենք պահելու ենք Արցախի թիկունքը և ճակատը, Ստեփանակերտն ու սահմանը: Մենք Արցախում ենք, մենք` Արցախն ենք:
Այս պահին Արցախ են մեկնում Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դոմինո և Ֆուլ հաուս նախագծերի աստղերը, Բարի լույս նախագծից` Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանը, Արմնյուզ և Աթիվի հեռուստաալիքների հայտնի դերասաններն ու հաղորդավարները, Արմքոմեդի նախագիծը:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



