Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Իրավիճակը շփման գծում. ԼՂՀ ՊԲ. Վերջին օրերին հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր (լրացվող)

SOCIETY

21:00 Ապրիլի 5-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ կորուստները կազմել են՝ 24 տանկ, 4 հետևակի մարտական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 անօդաչու թռչող սարք, 1 «Գրադ»։

Այս մասին հայտնեց ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը Արցախում երեկվանից գործող օպերատիվ տեղեկատվական կենտրոնում:

Ապրիլի 5-ի դրությամբ հայկական կողմը կորցրել է 14 տանկ, հայկական կողմի մարդկային կորուստները կազմել են՝ 29 զինվոր, որոնցից 7-ը սպաներ և ենթասպաներ, իսկ 22-ը՝ սերժանտներ, շարքայիններ և պայմանագրային զինծառայողներ են:

Նա տեղեկացրեց, որ վիրավորների թիվը կազմում է 101-ը, որոնցից 20-ը սպաներ և ենթասպաներ են, իսկ 81-ը սերժանտներ, շարքայիններ և պայմանագրային զինծառայողներ են:

Գնդապետ Առստամյանը նշեց, որ հակառակորդի մարդկային կորուստները անհամեմատ շատ են և որպես ապացույց ներկայացրեց հակառակորդի տարածքում բնակվող երկու բնակիչների հեռախոսազրույց, որտեղ սահմանին ապրող կինը պատմում էր, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում միանգամից 2000 վիրավորվածներ տարել հիվանդանոց, նրանցից որոշներին շտապօգնության ուղղաթիռներով են տեղափոխել:

 

Ադրբեջանական կորուստների թվային տվյալների մեջ կարող են լինել հակասություններ

( ՊՆ-ում ավելի իրատեսական են համարում, որ հակառակորդը կորցրել է 500-800 զինվոր ու սպա ) 2000 սպանված ադրբեջանցիների մասին թիվը հիմնված է հետախուզության գաղտնալսած հեռախոսազրույցի տվյալների վրա և ՊԲ-ն չի պնդել, որ դրանք բոլոր տեղում են սպանվել, այլև դրանց մեջ ներառվում են նաև նրանք, ովքեր վիրավոր են ու կարող են մահանալ վերքերից։

19:30 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, հայտնում է Կրեմլը: NEWS.am

 

18:40 Ադրբեջանական կողմը քիչ առաջ սկսել է տեղ- տեղ կրակել, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Պաշտպանության բանակը ձեռնպահ է մնում հակաքայլերից եւ փորձում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը»,-ասաց Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակում է հյուսիս- արեւելյան ուղղությամբ:

18:08 ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 5-առավոտյան ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը: 

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ իր հայտարարությունում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ էր արել Հայաստանին դուրս բերել զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

Այսօր՝ ապրիլի 5-ին ժամը 12.00-ից շփման գծում հարաբերական հանգիստ վիճակ է:

17:30 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հիմնադրամից Արցախին է փոխանցվել 1.000.000 ՀՀ դրամ։ Արսեն Բաբայան / Ֆեյսբուք

17:07 Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մանրամասները այստեղ

14:55 Ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 12-ից հարաբերական հանգիստ է հաստատվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը»,-իր հերթին նշել է «Արցախպրեսը»:

13.00 Ադրբեջանցիները դուրս են բերում իրենց իսկ գնդակահարած զինվորների դիերը. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Մատաղիսի հատվածում հակառակորդն իր դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից հանում են այն զինվորների դիերը, որոնք ոչնչացվել են հենց ադրբեջանական զինուժի կողմից։ «Երկու անգամ թիկունքից գնդակահարել են սեփական զորքերին, որոնք հայկական ստորաբաժանումների ճնշման տակ թողնում էին դիրքերը»,– գրել է նա:


12.28 Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է «Սմերչի» չպայթած հրթիռի լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից այսօր գիշեր կիրառված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած հրթիռի լուսանկարները։ Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ ասվում է.

«Սմերչի չպայթած հրթիռն է, ահա և «ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը» իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբավը անհարկի ուռճացված է: Էլ չասած մոտ 50 մլն դոլարանոց «քցոցու» թեման: Մնացածը ինքներդ կհասկանաք»:




12:07 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վերջին 2 օրվա ընթացքում կրած կորուստների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում երկրի զինուժն ունեցել է 16 կորուստ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։


12.00


ԼՂՀ ՊԲ երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում. Հայտարարություն 


ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում: Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի և շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաև Մարտունի բնակավայրը:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի` Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին հայտարարությանը, ապա դրան ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն անդրադարձել է վերջինիս ղեկավարի նմանատիպ հայտարարությանն ի պատասխան երեկ տարածված հաղորդագրությունում:

11:53 Ամերիկացի կոնգրեսական Լինդա Սանչեսը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ ԼՂ-ի


11:40 Եթե ԻՊ վարձկանների` Ադրբեջանի կողմից կռվելու փաստերը հաստատվեն, ապա կոնֆլիկտը շատ ավելի կմիջազգայնացվի.քաղաքագետ


Եթե Ստեփանակերտը կոնկրետ փաստեր ներկայացնի, որ ադրբեջանական կողմից կռվում են «Գորշ գայլերի» ու «Իսլամական պետության» մարտիկներ, ապա մեծ միջազգային արձագանք կստանա, բայց վիճելի հետևանքներով: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:


11:11 Բաքուն կրկին սպառնացել է հրթիռային հարված հասցնել Ստեփանակերտին

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին սպառնացել է հրթիռային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն։

Հիշեցնենք, որ նման սպառնալիք էր հնչեցվել նաև երեկ։

«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, թե կհարվածեն Ստեփանակերտին. այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Անջեյ Կասպրշիկին: Իսկ Հասանովին (Ադրբեջանի պաշտպանության նախարար- Խմբ.) ասում ենք` թող փորձի...»,- գրել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

10.21 Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ Ադրբեջանը որոշել է հաջողության հասնել քարոզչական հարթության վրա. ԼՂՀ ՊՆ

 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին վերագրվող մի նամակի վերաբերյալ, որի մասին հաղորդել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայն մարտադաշտում, այլև քարոզչական ճակատում: Ադրբեջանի ՊՆ «մասնագետները» հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտելիքներ:


Մարտադաշտում ցավագին հարվածներ ստանալով՝ ադրբեջանցիները ըստ երևույթին որոշել են հաջողության հասնել քարոզչական հարթության վրա: Հերյուրելով մի կիսագրագետ նամակ, որն իբր թե գրվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի կողմից, Ադրբեջանի ՊՆ վայ-քարոզիչները չեն հասկացել, որ հայերեն անդամագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է գոնե բավարար չափով իմանալ հայոց լեզուն:


Նամակի ոճն ու գրագիտությունը կամ ավելի ճիշտ անգրագիտությունը մեկնաբանության կարիք չունեն:


Ավելացնենք նաև, որ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը երբևէ այդպիսի ստորագրություն չի ունեցել»: 





10:15 Էրդողանը պատմություն չգիտի. ԼՂ-ի իրական տերերը հայերն են. Սերժ Թանկյան
 

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ով ակտիվորեն հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին, հերթական գրառումն է արել Facebook-ում:


«Կարծում եմ` Էրդողանը (Թուրքիայի նախագահ- Խմբ.) պատմություն չգիտի: Լեռնային Ղարաբաղի իրական պատմական տերերը հայերն են, բայց Ստալինն այն տվել էր Ադրբեջանին»,- գրել է նա։


Սերժ Թանկյանը խոստանում է, որ Արևելյան Թուրքիան նույնպես մի օր կվերադառնա իր իսկական տերերին:


«Էս մարդը (Էրդողանը) էնքան ապուշ է, որ ցանկացած մեկը, ով նրա կողքին է կանգնում կամ աջակցում, նույնպիսի ապուշի տեսք է ստանում»,- գրել է Թանկյանը:


Գրառմանը կից Թանկյանը ներկայացրել է Էրդողանի հայտարարությունն առ այն, թե «Լեռնային Ղարաբաղը մի օր վերադառնալու է Ադրբեջանին»։
 


09:42 Լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշում. մեկ զինծառայող բեկորային վիրավորում է ստացել

Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.):

ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:

 

08։35  Հակառակորդն այս գիշեր առաջին անգամ կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքովԱդրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր:
 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:


Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերիև մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծիողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:


Իրադարձությունների հետագա զարգացման մասին՝ ԼՂՀ ՊԲ ռաջիկա հաղորդագրություններում:

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation