Իրանի մեջլիսը քվեարկել է հրթիռային ծրագրի շարունակման օգտին
INTERNATIONAL NEWSԻրանի մեջլիսը (խորհրդարան) ապրիլի 5-ին հայտարարություն Է ընդունել ի պաշտպանություն Իսլամական Հանրապետության հրթիռային ծրագրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԻՐԻԲ պետական հեռուստաալիքը:
«Մեջլիսի 205 պատգամավորներ (290-ից) այսօր քվեարկել են հաջակցություն Իսլամական Հանրապետության պաշտպանական ներուժի եւ հրթիռների ստեղծման ծրագրի զարգացման հայտարարության օգտին»,-ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում Է, որ Իրանի խորհրդարանը պաշտպանում Է այդ բնագավառի հետագա մշակումները եւ երկրի պաշտպանական հզորության մեծացման եւ հրթիռների օգտագործմամբ փորձարկումների եւ վարժանքների անցկացման ուղղությամբ “Իսլամական հեղափոխության պահապանների” կորպուսի հրթիռատիեզերական ուժերի գործունեությունը:
Իրանը չի համարում, որ հրթիռաշինության բնագավառում իր գործունեությունն արգելված Է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւով: Այդ փաստաթուղթը, որը 2015 թվականի հուլիսի 20-ին ընդունվել Է ի պաշտպանություն Թեհրանի եւ “վեցյակի” (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջուկային գործարքի, հրթիռային արձակումների արգելք չի սահմանել, բայց կոչ Է արել Իսլամական Հանրապետության ղեկավարությանը՝ ձեռնպահ մնալ ցանկացած գործունեությունից, որը կապված կլինի միջուկային լիցք կրելու ընդունակ բալիստիկ հրթիռների մշակման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



