10 զարմանալի փաստեր, որոնց մասին, դուք, հավանաբար, չգիտեք (լուսանկարներ)
LIFEՄեր մոլորակը հետաքրքիր ու բազմազան է, քան դուք մտածում եք: Ամեն օր ինչ-որ նոր բան է տեղի ունենում: Past.am-ը ներկայացնում է 10 անսովոր փաստեր:
Իսկ դուք գիտեիք, որ տիեզերագնացները, անգամ Երկիր վերադառնալուց ամիսներ անց երբեմն վայր են գցում իրեր՝ ենթագիտակցորեն սպասելով, որ դրանք մնալու են օդում, ինչպես անկշռելիության ժամանակ էր:

Ray’s Sausage ընկերությունը ավելի քան 20 հազար դոլար ծախսեց երշիկի արտադրությունը կատարելագործելու վրա, քանի որ մարդիկ բողոքում էին նրանց արտադրատեսակի տհաճ հոտից: Ի վերջո, պարզվեց, որ հոտը գալիս է հարևանությամբ ապրող սերիական մարդասպան Էնթոնի Սոուելի զոհերի փտող մարմիններից:

1812 թվականին, երբ Հունաստանը պատերազմում էր Օսմանյան Թուրքիայի դեմ իր անկախության համար, թուրքական մի զորամաս հայտնվել էր Պարթենոնի տարածքում: Երբ վերջացան նրանց փամփուշտները, նրանք սկսեցին քանդել սյուները, որ հասնեն արճիճե ամրաններին ու դրանցից փամփուշտ ձուլեն:
Այդ ժամանակ հույները թշնամուն ուղարկեցին փամփուշտներ հետևյալ գրությամբ. «Ահա ձեզ զինամթերք, սյունաշարերը հանգիստ թողեք»:

Ձեռքբերովի անօգնականությունը ախտանիշ է, որը կարող է զարգանալ պարտություն կրողների, անհաջողությունների մեջ հայտնվածների ու իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցրածների մոտ:

Ամերիկացի տիեզերագնացների նախապատրաստման պարտադիր պահանջների թվում է ռուսերենի իմացությունը: Նրանք պետք է, ըստ անհրաժեշտության, Միջազգային տիեզերակայան ուղարկեն ռուսերենով հրամաններ:

«Պոլտերգեյսթ» (1982) ֆիլմի ստեղծողները նկարահանումների ժամանակ օգտագործել են իրական կմախքներ, քանի որ դրանք պլաստիկե կմախքներից էժան էին:

85-ամյա խորվաթ Ֆրանե Սելակը ողջ մնաց 17 մարդու կյանք պլած երկաթուղային աղետում, հետո ավիաաղետում, որը խլեց 19 ուղևորի կյանք: Այնուհետև ավտոբուսը, որով նա գնում էր, ընկավ գետը, մահացավ 4 մարդ, սակայն Ֆրանեն փրկվեց: Հետո նա ողջ մնաց երկու ավտովթարի հետևանքով, վրաերթի ենթարկվեց ու դարձյալ անվնաս մնաց:

«Մոխրոտիկը» հեքիաթի վիետնամական տարբերակում (Տամ-Կամ) մասնատում է քրոջը, եփում մարմնամասերն ու ուղարկում է խորթ մորը: Նա էլ ուտեստը հաճույքով ուտում է, մինչ չի տեսնում դստեր գլուխը: Կինը շոկից մահանում է:

Չուկոտկայի նահանգապետ եղած ժամանակ (2000-2008թթ•) Ռոման Աբրամովիչը շրջանի զարգացման վրա սեփական գրպանից ծախսեց 1,3 մլրդ դոլար:

1140 թվականին Գերմանիայի Կոնրադ 3-րդ թագավորը առաջարկեց իրենց շրջապատած ամրոցից հեռանալ կանանց՝ իրենց հետ վերցնելով այնքան իր, որքան կարող են դուրս բերել: Կանայք իրենց փխրուն ուսերին առան իրենց ամուսիններին ու դուրս հանեցին: Արքան պահեց իր խոստումը ու թողեց նրանց հեռանալ:




