14 մարդ է զոհվել Հալեպի հրթիռակոծման հետեւանքով, եւս 50-ը վիրավորվել են
INTERNATIONAL NEWSԶինյալները Հալեպում խախտել են զինադադարը՝ հրթիռակոծելով բնակելի թաղամասերը, դրա հետեւանքով զոհվել Է 14 եւ վիրավորվել 50 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքի կենտրոնական հիվանդանոցի աշխատակիցը:
«Ահաբեկիչները խախտել են հրադադարի ռեժիմը եւ տասնյակ հրթիռներ են արձակել Շեյխ Մաքսուդ թաղամասի վրա: Զոհվել Է 14 խաղաղ բնակիչ, 50 հոգի վերքերով տեղափոխվել Է հիվանդանոց»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:
Հիվանդանոցի աշխատակցի խոսքով՝ հրթիռակոծված թաղամաս են գնացել շտապ օգնության եւս չորս մեքենաներ: Փրկարարները մաքրում են փլվածքները: Երեք բնակելի շենքեր ամբողջովին քանդվել են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



