ԵՄ-ն աշխատում է խաղաղության հաստատման համար. Պյոտր Սվիտալսկի
INTERNATIONAL NEWSԵվրամիությունն աշխատում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք անում ենք բոլոր հնարավոր քայլերը: Ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք արդյունավետ խաղաղության գործընթաց: Սա առաջնահերթություն է նաև Եվրամիության համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա: Այլ հարցերի դեսպանը չպատասխանեց:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալնախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանայինարկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը,այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ»)կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյաՎաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշՍտեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորսվիրավոր քաղաքացիականանձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիներըգազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի:Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26 զինծառայող անհայտ կորած է, 72 մարդ`վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքիղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժգործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալիկորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցածմարտականգործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 29 տանկ , 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներականտեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:



