Քերին առաջընթաց է նշել ԻՊ-ի դեմ պայքարում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Միջազգային կոալիցիան հաջողություններ Է արձանագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում:
«Մենք, անտարակույս, պատերազմ ենք վարում ԻՊ-ի դեմ: Առկա Է իրական առաջընթաց»,-ասել Է պետքարտուղարը՝ ապրիլի 5-ին ելույթ ունենալով MSNBC հեռուստաալիքի առավոտյան ծրագրի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Փաստն այն Է, որ ԻՊ-ն եւ ԴԱԻՇ-ը, ինչպես նրան անվանում են արաբական աշխարհում, տարածքներ Է կորցրել, եւ անցյալ մայիսից նրան չի հաջողվել նոր տարածքներ գրավել»,-հավելել Է Քերին:
«Մեզ հայտնի Է դարձել, որ նրանք կրճատել են վճարումներն իրենց զինյալներին՝ ամենաբարձր, միջին ու ցածր մակարդակով»,-հավելել Է պետքարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



